ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Պանռեգիոնալ երկրներ, հեգեմոն երկրի գլխավորությամբ»

«Պանռեգիոնալ երկրներ, հեգեմոն երկրի գլխավորությամբ»
19.09.2024 | 18:19

Տասն օր առաջ գրառում էի արել՝ «ԽՍՀՄ նախկին հանրապետությունների մոտալուտ ճակատագիրը»:

Քոմենթներում պարզ զգացվում էր ձեր քմծիծաղը...

Բայց երեկվա ու այսօրվա միջազգային մամուլը լայն քննարկում է ծավալել նոր աշխարհակարգում սպասվող տարածաշրջանային խումբ երկրների ձևավորման մոդելի վերաբերյալ:

Անգամ անուն են շրջանառում՝ «Պանռեգիոնալ երկրներ, հեգեմոն երկրի գլխավորությամբ»:

Հիմա դա չէ, որ ինձ հետաքրքրում է և ոչ էլ այն, որ նման մոդել պատկերացրել եմ ավելի շուտ, քան այս քննարկումները:

Հետաքրքրում է այն, թե այս անգամ է՞լ սխալ հեգեմոն

կընտրենք մեզ համար և դա ի՞նչ կարժենա:

Մի անգամ ասացինք` դրանից ի՞նչ ՀԵԳԵՄՈՆ, շունչն ուր որ է կփչի,-հայրենազրկվեցինք ու ցեղասպանվեցինք:

Երկրորդ անգամ ասացինք` էդ մի ժամանակ գուցե ՀԵԳԵՄՈՆ է եղել, հիմա հեռացող է, քշում են: Կարսի թնդանոթներն էլ հանենք ուղարկենք էդ քշողներին...

ՈՒ կորցրեցինք 1919 խաղաղ տարում, մոտ 65 հազար

քառ/կմ հասցված երկրի կեսից ավելին:

Նորից ընտրության առաջ ենք:

Չնայած մեզանից լավ, ոչ ոք չգիտե, որ հենց հեռացող կամ թուլացող հեգեմոնն է ամենավտանգավորն ու դաժանը:

... Բայց ինչպես երևում է, հենց մեզ համար է այն

միտքը, թե Աստված երրորդություն է սիրում...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2371

Մեկնաբանություններ